Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր, բավարար ձայներ չի ստացել և չի ընտրվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերին Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: Խաչատրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
Նոյեմբերի 17-ին Փաշինյանն աշխատանքից ազատել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։