ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցության խոսքեր է հղել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհներից տուժած քաղաքացիներին։
«Հայաստանն ԱՄՆ-ում հրդեհից տուժածների կողքին է՝ ներառյալ Լոս Անջելեսում մեր հայ համայնքի»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Փաշինյանն ուժ է մաղթել նրանց այս ողբերգական պահին։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել էր 24-ի։ Հունվարի 12-ին հրդեհից զոհվածների թիվը 16 էր։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։