Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մի շարք պաշտոնյաներ իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել, այդ մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։
«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը նրանց շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։
«Չեմ կարող ուրանալ մեր գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին՝ իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- եզրափակել է Փաշինյանը։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։