Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում, գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- գրել է Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։