ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ին կայցելի Հայաստան՝ «առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը», հայտնում է գործակալության հայաստանյան առաքելությունը։
USAID-ի ղեկավարը Հայաստանում կմնա մինչև հուլիսի 11-ը։ Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության անդամների, գործարար ոլորտի, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նա նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը:
Ապրիլին Փաուերը հայտարարել էր, որ USAID-ը լրացուցիչ 33 մլն դոլար կներդնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության զարգացման համար։