ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական նիստին:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների միջև հանդիպում տեղի էր ունեցել Ժնևում՝ մարտի 22-ին: Նրանք քննարկել էին Երևանի և Բաքվի միջև բանակցություններին նպաստելու հարցը։