• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հուլիս 2025 10:29
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Ադրբեջանը հետաձգում է Հայաստանի վրա հարձակումը». փորձագետը՝ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանի առաջիկա բանակցությունների մասին

Արտաքին քաղաքական, Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
02 Ապրիլ 2024 18:30
ShareShareShare
«Ադրբեջանը հետաձգում է Հայաստանի վրա հարձակումը». փորձագետը՝ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանի առաջիկա բանակցությունների մասին
telegram

Ադրբեջանը հետաձգում է Հայաստանի վրա հարձակումը՝ մինչև հանդիպման ավարտը, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կարո՞ղ է զսպող գործոն հանդիսանալ Բաքվի համար:

Միքայելյանը պարզաբանել է, որ Ադրբեջանն սպասում է Բրյուսելում կայանալիք հանդիպման արդյունքներին՝ հասկանալու, թե արդյոք ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա՞ն։

«Եթե այդպիսի երաշխիքներ չլինեն, եթե լրջորեն չընդլայնվի անվտանգության գործիքակազմը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքներ չհնչեն, ապա այդ ժամանակ Բաքուն կարող է այդ հանգամանքն իր համար նոր ագրեսիայի բավարար հիմք համարել»,- նշել է քաղաքագետը:

Նա հիշեցրել է Ադրբեջանի հայտարարության մասին, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատասխանատու են լինելու այն էսկալացիայի համար, որը կարող է տեղի ունենալ հանդիպումից հետո: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկայում Ադրբեջանի կողմից էսկալացիայի հավանականությունը բավականին մեծ է։ Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է հող նախապատրաստել նոր ագրեսիայի համար։

«Սա վերաբերում է նաև, այսպես կոչված, անկլավների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքների հետ կապված համատեքստին, որոնց հավակնում է Ադրբեջանը՝ ելնելով խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիայից։ Այս հանդիպումից հետո բախում կարող է տեղի ունենալ, բայց ես չէի ասի, որ դա կնշանակի, թե Ադրբեջանն այդ բախումը հարմարեցրել է այդ հանդիպմանը»,- մանրամասնել է Միքայելյանը։

Ակնկալիքներ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանի բանակցություններից

Քաղաքագետը հիշեցրել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման պաշտոնական օրակարգի համաձայն՝ ԱՄՆ-ի նպատակն է «ապահովել Հայաստանի տնտեսական կայունությունը՝ իր գործընկերության դիվերսիֆիկացման պայմաններում»:

«Այսինքն՝ քննարկվելու են Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման մեխանիզմները՝ Ռուսաստանի հետ նման գործընկերության նվազեցման համատեքստում։ Սա է հիմնական օրակարգը։ Հնարավոր է նաև որոշակի մարդասիրական օգնություն լինի Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանում ինտեգրելու համար»,- կարծում է քաղաքագետը։

Չնայած պաշտոնական հավաստիացումներին՝ Միքայելյանը չի բացառել Բրյուսելում կայանալիք հանդիպմանն անվտանգության հարցերի քննարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հարձակման առկա ռիսկերը: Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել երկու հանգամանքի վրա. առաջինն, ըստ քաղաքագետի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումն է՝ այնտեղ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ընդգրկելով, երկրորդը՝ վերջին բանաձևերից մեկում ներառված կոչը, ըստ որի առաջարկել էին ընդլայնել առաքելությունը նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանին:

Երկրների հաշվին ԵՄ առաքելության ընդլայնումը նշանակում է, որ առաքելությունն աստիճանաբար վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, կարծում է քաղաքագետը․ «Ինչ-որ հեռանկարում այդ հարցը նույնպես կարող է առաջանալ և չի բացառվում, որ այն կարող է քննարկվել ապրիլի 5-ին»:

Միքայելյանը չի բացառել, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ անվտանգության ոլորտում Հայաստանի համար ինչ-որ առաջարկներ կարող են լինել։ Ընդ որում՝ նա կարծում է, որ չի կարելի դրանք անվտանգության երաշխիքներ անվանել, քանի որ երաշխիքների համար սահմանին ռազմական ներկայություն է անհրաժեշտ։

«Եվ դա, միևնույն է, բավարար չէ, քանի որ այդ երաշխիքները գործնականում կյանքի կոչելու համար նաև քաղաքական կամք է պետք։ Այս դեպքում՝ մենք այդ մասին չենք կարող խոսել»,- ընդգծել է քաղաքագետը։

Բրյուսելյան հանդիպման ազդեցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա

Միքայելյանը, մեկնաբանելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ, Բաքվի հետ կապված իրավիճակը «ոչ միանշանակ» է անվանել:

«Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ է վարել Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, այդ ուղին 2023 թվականի կեսերից ինչ-որ տեղ ընդհատվել է, քանի որ Ադրբեջանը վերջնականապես խաղադրույք է կատարել ուժային լուծման վրա, այդ թվում՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի հետ։ Այդ ժամանակից ի վեր՝ ԵՄ-ն փորձել է մի քանի անգամ վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն դա այդպես էլ չի արվել, քանի որ Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է դրանից»,- հավելել է փորձագետը՝ հիշեցնելով 2023-ի հոկտեմբերին Գրանադայում կայացած հանդիպման մասին։

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ քաղաքագետը որակել է որպես «Երևանի աշխարհաքաղաքական շրջադարձ»։

«Բնակչությանը մեդիադաշտում պատրաստում են նրան, որ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Եվ դա աշխատում է, կան արդյունքներ: Բացի այդ, ընդլայնվում են արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների տարբեր ասպեկտները։ Զուգահեռ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ սահմանափակումներ կան։ Ընդ որում՝ Իրանի հետ հարաբերությունները պահպանելու փորձ կա, ինչին դժվար կլինի հասնել՝ հաշվի առնելով, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանն այժմ BRICS-ի անդամ են»,- ընդգծել է նա։

Փորձագետը վստահ է, որ Հայաստան-ԵՄ երկխոսության խորացման դեպքում ՀՀ-ն հայտնվում է որոշակի մեկուսացման մեջ։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել չի հաջողվի, իսկ Ռուսաստանն ու Իրանը քննադատաբար կվերաբերվեն Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությանը՝ դեպի Արևմուտք։ Այդ պատճառով Հայաստանը կհայտնվի մեկուսացման մեջ։ Վրաստանը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի աջակցի Հայաստանին խնդիրների ավելացման դեպքում», – եզրափակել է Միքայելյանը։

Փաշինյանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկի Հայաստանի զարգացմանն ուղղված եռակողմ համագործակցության ուղիները: Մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հավաստիացրել էր, որ ՀՀ վարչապետի առաջիկա հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել այդ հանդիպման կապակցությամբ։ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքը Հայաստանին տրամադրում է Ռուսաստանի դեմ:

telegram
Tags: АрменияԱդրբեջանԲրյուսելԷսկալացիայի վտանգՀարցազրույցՀրանտ ՄիքայելյանՓաշինյանքաղաքագետ

Առնչվող Նորություններ

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 10:16

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով «Պատիվ ունեմ»-ի...

«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

24 Հուլիս 2025 09:49

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armenia Today- ին մեկնաբանել են...

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

24 Հուլիս 2025 08:20

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի...

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ՝ որոշում․ Պետրոսյան

23 Հուլիս 2025 22:29

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ՝ որոշում, 24News-ին հայտնել է ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս...

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է․ պաշտպանական թիմ

23 Հուլիս 2025 20:39

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է նրա պաշտպանների թիմը։ Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի...

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

23 Հուլիս 2025 18:45

ՀՀ կառավարությունը հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է որակել իսպանական Periodista Digital-ում տեղ գտած հրապարակումը, թե Երևանն ԱՄՆ-ին...

Ավելին
  • Լուրեր
Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի

Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի

24 Հուլիս 2025 10:17
«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 10:16

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 24-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

24 Հուլիս 2025 09:53
«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

24 Հուլիս 2025 09:49
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 24-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

24 Հուլիս 2025 09:40
Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

24 Հուլիս 2025 08:20
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 24-ին

24 Հուլիս 2025 07:34
Իրանը պատրաստ է որոշակի պայմանների դեպքում վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանը պատրաստ է որոշակի պայմանների դեպքում վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

24 Հուլիս 2025 00:08
Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են զինվորականների և քաղաքացիական անձանց փոխանակման շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են զինվորականների և քաղաքացիական անձանց փոխանակման շուրջ

23 Հուլիս 2025 23:17
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ՝ որոշում․ Պետրոսյան

23 Հուլիս 2025 22:29
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Թեհրանը համաձայնել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցին

23 Հուլիս 2025 21:59
Փաստաբանը հայտնել է Երևանում բողոքի ակցիաների գործով Արցախի նախկին բնակչուհու ձերբակալության մասին

Արցախցիների հասցեին ատելության կոչեր հնչեցնելու փաստով կհարուցվի քրեական վարույթ․ փաստաբան

23 Հուլիս 2025 21:12
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է․ պաշտպանական թիմ

23 Հուլիս 2025 20:39
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

Խնդիրը կարգավորվել է, համակարգն անխափան աշխատում է․ ArCa

23 Հուլիս 2025 19:41
ԱՄՆ 87 կոնգրեսական Թրամփի վարչակազմից պահանջել է ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

ԱՄՆ 87 կոնգրեսական Թրամփի վարչակազմից պահանջել է ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

23 Հուլիս 2025 19:21
Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

23 Հուլիս 2025 18:45
Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար

Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար

23 Հուլիս 2025 18:22
«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

23 Հուլիս 2025 18:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր

23 Հուլիս 2025 17:58
Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակել տեղապահ, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին. վարչապետն առաջարկ է ներկայացրել

23 Հուլիս 2025 17:47
Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

23 Հուլիս 2025 16:57
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ տվյալների

23 Հուլիս 2025 16:33
Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

23 Հուլիս 2025 15:56
Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

23 Հուլիս 2025 14:55
Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

23 Հուլիս 2025 14:50
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

23 Հուլիս 2025 14:45
Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41
Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

23 Հուլիս 2025 13:40
Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի
Հասարակություն

Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի

24 Հուլիս 2025 10:17

ՀՀ կառավարությունը նախատեսում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի: Կառավարությունը հուլիսի...

ԿարդալDetails
«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու
Իրավունք

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 10:16

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով «Պատիվ ունեմ»-ի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ