• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Մայիս 2025 16:46
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ ողջ ինքնիշխան տարածքը դարձել է Ադրբեջանի թիրախը․ Արարատ Միրզոյան

Տարածաշրջան, Քաղաքականություն,
30 Նոյեմբեր 2023 21:43
ShareShareShare
ՀՀ ողջ ինքնիշխան տարածքը դարձել է Ադրբեջանի թիրախը․ Արարատ Միրզոյան
telegram

Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս տարի հասավ իր ավարտական փուլին: Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայ բնակչության։ Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,- նշել է նա:

Միրզոյանը նշել է, որ չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է, իսկ այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար ՀՀ-ին անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը ՀՀ ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա։

Սկզբունքները, որոնք լայնորեն քննարկվել և ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից, ներառում են՝

1․ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա և առանց երկիմաստությունների,
2․ Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում ամենավերջին և լեգիտիմ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974-78թթ․ քարտեզների հիման վրա,
3․ Բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Հայկական կողմը վերահաստատում է իր հանձնառությունը վերոնշյալ սկզբունքներին և, ի ցույց է դնելով գործուն քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը, վերջերս ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայեցակարգ, որը մենք կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»: Այս հավակնոտ նախագիծը նպատակաուղղված է կապելու Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը Հարավի հետ և տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հակասությունների հարթման և մեր տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխկապակցվածության և քաղաքական երկխոսության խթանման համար»,- ասել է ԱԳ նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ վերոնշյալ  առումով Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։

«Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը»- նշել է նա։

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև գերիների հարցին նշելով՝ «Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել։ Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղությամբ համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը  կարող է ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն»։

Խոսելով ԵԱՀԿ գործունեության մասին՝ Միրզոյանն արձանագրել է, որ կազմակերպությունն արագորեն հետընթաց է ապրում։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են: Այս գործընթացը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ԵԱՀԿ ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը։ Ցավոք, այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չկա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Ցավոք, ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածքը ևս բացառություն չէ»,- նշել է նա:

Եզրափակելով՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ պատասխանատու անդամ, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ նպատակով։

«Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել  հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։  Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար»,- հավելել է նա։

telegram
Tags: Արարատ ՄիրզոյանԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովՀայաստան-ԱդրբեջանՀՀ ԱԳՆ

Առնչվող Նորություններ

Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

23 Մայիս 2025 14:49

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլին և հայտարարել,...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է սկսել Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքի առթիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է սկսել Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքի առթիվ

23 Մայիս 2025 13:40

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ, հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...

ՄԱԿ-ի ԳԱ կոմիտեն ընդունել է ՌԴ-ի՝ նեոնացիզմի դեմ պայքարի բանաձևը․ համահեղինակ է նաև ՀՀ-ն

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում արցախահայության իրավունքներով զբաղվող CSI-ի դեմ

23 Մայիս 2025 12:39

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ պահանջելով քննարկել ՄԱԿ-ում արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»...

Կավելաշվիլին հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի հետաքրքրվածության մասին

Կավելաշվիլին հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի հետաքրքրվածության մասին

23 Մայիս 2025 11:18

Թբիլիսին շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև դիմակայության դադարեցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Imedi Live հաղորդման ժամանակ: Նա...

ՀՀ իշխանությունները ՌԴ-ից զգուշացում են ստացել պահպանել Արցախի պետական ինստիտուտները․ ԶԼՄ

23 Մայիս 2025 10:33

ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել գոնե ֆորմալ առումով պահպանել Արցախի պետական ինստիտուտները և Արցախի հարցը վերջնականապես չփակել, գրել է...

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

ԶԼՄ-ն նշել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի «իրական նպատակը»

23 Մայիս 2025 10:24

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իրականում, Հայաստան էր այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրություններն ստուգելու համար, գրել է «Հրապարակ»...

Ավելին
  • Լուրեր
Քիմ Քարդաշյանը հայտնել է հոր երազանքն իրականացնելու՝ իրավաբանական դպրոցն ավարտելու մասին

Քիմ Քարդաշյանը հայտնել է հոր երազանքն իրականացնելու՝ իրավաբանական դպրոցն ավարտելու մասին

23 Մայիս 2025 16:43
«Ոչ մի բարեփոխում չկա», «գոհ եմ», «նորից խցկված ենք երթևեկում». հարցում

«Ոչ մի բարեփոխում չկա», «գոհ եմ», «նորից խցկված ենք երթևեկում». հարցում

23 Մայիս 2025 16:37
Կենտրոնական բանկի աշխատակիցը բերման է ենթարկվել մարիխուանա պահելու համար

Մայիսի 23-ի փոխարժեքները Հայաստանում՝ ըստ ԿԲ-ի

23 Մայիս 2025 16:20
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Թրամփն առաջարկում է 50% մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա

23 Մայիս 2025 16:06
«Սպարտակին» առաջարկել են Տիկնիզյանի թեկնածությունը․ ԶԼՄ

«Սպարտակին» առաջարկել են Տիկնիզյանի թեկնածությունը․ ԶԼՄ

23 Մայիս 2025 15:55
Ազատի զորամասում հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստ (ուղիղ)

Ազատի զորամասում հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստ (ուղիղ)

23 Մայիս 2025 15:00
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

23 Մայիս 2025 14:49
Մոսկվան մտադիր չէ Երևանին և Բաքվին մղել հապճեպ խաղաղության․ Լավրով

Թրամփը շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտությունն «իր պատերազմը չէ»․ Լավրով

23 Մայիս 2025 14:28
Ժամը 12։00-ի դրությամբ՝ հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց․ ՆԳՆ

Ժամը 12։00-ի դրությամբ՝ հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց․ ՆԳՆ

23 Մայիս 2025 14:07
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է սկսել Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքի առթիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է սկսել Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքի առթիվ

23 Մայիս 2025 13:40
«Մեկը մեքենան, մյուսը՝ ոտքն է ջարդում կամ մեքենայի տակ ընկնում»․ քաղաքացիները փակել էին Արին բերդ փողոցը

«Մեկը մեքենան, մյուսը՝ ոտքն է ջարդում կամ մեքենայի տակ ընկնում»․ քաղաքացիները փակել էին Արին բերդ փողոցը

23 Մայիս 2025 13:25
ՄԱԿ-ի ԳԱ կոմիտեն ընդունել է ՌԴ-ի՝ նեոնացիզմի դեմ պայքարի բանաձևը․ համահեղինակ է նաև ՀՀ-ն

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում արցախահայության իրավունքներով զբաղվող CSI-ի դեմ

23 Մայիս 2025 12:39
Ավելի քան մեկ տասնյակ երկրներ դիվանագետների ուղղությամբ կրակոցների պատճառով դատապարտել են Իսրայելին

Ավելի քան մեկ տասնյակ երկրներ դիվանագետների ուղղությամբ կրակոցների պատճառով դատապարտել են Իսրայելին

23 Մայիս 2025 11:46
Կավելաշվիլին հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի հետաքրքրվածության մասին

Կավելաշվիլին հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի հետաքրքրվածության մասին

23 Մայիս 2025 11:18

ՀՀ իշխանությունները ՌԴ-ից զգուշացում են ստացել պահպանել Արցախի պետական ինստիտուտները․ ԶԼՄ

23 Մայիս 2025 10:33
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

ԶԼՄ-ն նշել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի «իրական նպատակը»

23 Մայիս 2025 10:24
Լավ սովորեք, որ լավ ապրեք. ԿԳՄՍ նախարարը՝ շրջանավարտներին

Լավ սովորեք, որ լավ ապրեք. ԿԳՄՍ նախարարը՝ շրջանավարտներին

23 Մայիս 2025 10:07
Ընդդիմությունն ամեն ինչ կանի, որ մինչև ընտրությունները հասնի իշխանափոխության․ Դանիելյան

Ընդդիմությունն ամեն ինչ կանի, որ մինչև ընտրությունները հասնի իշխանափոխության․ Դանիելյան

23 Մայիս 2025 10:00
Լոս Անջելեսում Հայկական ֆիլմի փառատոնի մեկնարկը կտրվի «Պարոն Ազնավուր»-ի ցուցադրությամբ

Լոս Անջելեսում Հայկական ֆիլմի փառատոնի մեկնարկը կտրվի «Պարոն Ազնավուր»-ի ցուցադրությամբ

23 Մայիս 2025 09:54
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Մայիս 2025 09:43
Հայկական կոնյակով բեռնատարները սահմանին կանգնած են 40 օր․ արտահանողներն ընտրովի մոտեցում են տեսնում, փորձագետները՝ ապօրինություն

Հայկական կոնյակով բեռնատարները սահմանին կանգնած են 40 օր․ արտահանողներն ընտրովի մոտեցում են տեսնում, փորձագետները՝ ապօրինություն

23 Մայիս 2025 09:30
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

23 Մայիս 2025 09:28
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 23-ին

23 Մայիս 2025 07:41
Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել․ հաստատվել է բարդության «Թիվ 2» աստիճան

Կապանում ավտոմեքենայի սրահում բռնկված հրդեհի հետևանքով երկու անձ է տուժել․ ՆԳՆ

22 Մայիս 2025 23:55
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ «առաջընթացը»

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ «առաջընթացը»

22 Մայիս 2025 23:43
ՔԿ շենքից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՀԿԿ

ՔԿ շենքից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՀԿԿ

22 Մայիս 2025 23:10
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսրայելին

22 Մայիս 2025 22:38
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ից 590 000 դոլար գողանալու գործով վարչության պետ է ձերբակալվել․ ԶԼՄ

22 Մայիս 2025 22:17
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

22 Մայիս 2025 21:40
ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների տեսանկյունից․ ՄԻՊ

ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների տեսանկյունից․ ՄԻՊ

22 Մայիս 2025 20:38
Քիմ Քարդաշյանը հայտնել է հոր երազանքն իրականացնելու՝ իրավաբանական դպրոցն ավարտելու մասին
ժամանց

Քիմ Քարդաշյանը հայտնել է հոր երազանքն իրականացնելու՝ իրավաբանական դպրոցն ավարտելու մասին

23 Մայիս 2025 16:43

Ամերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: Նա այդ մասին հրապարակմամբ կիսվել է Instagram-ում:...

ԿարդալDetails
«Ոչ մի բարեփոխում չկա», «գոհ եմ», «նորից խցկված ենք երթևեկում». հարցում
Երևան

«Ոչ մի բարեփոխում չկա», «գոհ եմ», «նորից խցկված ենք երթևեկում». հարցում

23 Մայիս 2025 16:37

Երևանում փետրվարից 1-ից թանկացել է հանրային տրանսպորտի ուղեվարձը, ուժի մեջ է մտել նոր միասնական տոմսային համակարգը։ Նախկինում 100 դրամի փոխարեն...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ