Մինչև հիմա Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցում «կեղծ քաղաքականություն» էին վարում, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին երեսուն տարիների ընթացքում, առաջին իսկ օրվանից, Լեռնային Ղարաբաղի հարցում ամրագրված նպատակներն անհասանելի են եղել»,- ընդգծել է նա։
Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանությունների կողմից տարված քաղաքականությունը ժողովրդի նկատմամբ «ամենամեծ դավաճանություն» է անվանել։
Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է Սյունիքի մարզի Մեղրիի տարածքը Արցախի տարածքով փոխանակելու, իսկ հետագայում Արցախը փաստացի Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մեջ։ Փաշինյանը նաև մեղադրել է Քոչարյանին՝ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացի սուբյեկտ լինելու հնարավորությունից զրկելու մեջ։