Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին վետերան ճանաչելու մասին օրենքի նախագիծը կներկայացվի ՌԴ Պետդումայի քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությանը հղումով։
«Օրինագծի նախաձեռնողներն են եղել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և այլ պատգամավորներ»,- հայտնում է Պետդումայի պաշտոնական էջը։
Պատգամավորներն առաջարկում են «Վետերանների մասին» դաշնային օրենքում պետությունների, քաղաքների, տարածքների և ռազմական գործողությունների ժամանակաշրջանների ցանկը լրացնել «նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարածքում քաղաքացիական հակամարտության դեպքում՝ 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր» բառերով։
«1988 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ուղարկված զինծառայողների թիվը կազմում է 3,600 մարդ»,- ասվում է պարզաբանման մեջ։
Վետերանները սահմանված տարիքից 5 տարի շուտ թոշակի անցնելու իրավունք կունենան։