• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 23:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բախումներ Թբիլիսիում. ի՞նչ է սպասվում հաջորդիվ

Կարծիք, Քաղաքականություն,
09 Մարտ 2023 21:30
ShareShareShare
Բախումներ Թբիլիսիում. ի՞նչ է սպասվում հաջորդիվ
telegram

Բողոքի ակցիաներ. առիթ և պատճառ

Շատերի համար անսպասելի մարտի 7-8-ը բողոքի ակցիաներ են ընթացել Թբիլիսիում։ Ակցիաների մեկնարկի անմիջական պատճառը խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումն էր։ Այս օրինագիծը ամերիկյան հայտնի FARA (Foreign Agent Registration Act) օրենքի ավելի մեղմ տարբերակն է, որով ոչ առևտրային կազմակերպություններն ու օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները պետք է գրանցվեն և հաշվետու լինեն իրենց գործունեության վերաբերյալ, հատկապես եթե այն քաղաքական բնույթ ունի:

Վրաստանում որոշվել է սահմանել օտարերկրյա եկամուտների 20 տոկոսի նշաձողը, այսինքն՝ կարգավորման տակ են ընկնում ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց մեկ հինգերորդ մասը (և ավելի) ձևավորվում է օտարերկրյա միջոցներով: Նախաձեռնության վրա դրել են «ռուսական օրենքի» պիտակը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ «Օտարերկրյա գործակալների դեմ պայքարն» ակտիվորեն ընթանում է Ռուսաստանում, և ենթադրելով, որ Վրաստանում գործող օրենքը ռուսականի հետ կապված փաստաթուղթ է: Սա պարզեցում է. բացի ամերիկյանից (1938) և ռուսականից(2012), նման օրենքներ գոյություն ունեն առնվազն Ավստրալիայում (2018) և Կանադայում (2021): Ըստ անվանման և բովանդակության՝ վրացական օրինագիծն ամենից շատ նման է Ավստրալիային, ընդ որում՝ ավստրալական օրենքը մշակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համատեղ։

Սակայն այդ օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ առաջացրել է շատերի, այդ թվում՝ Վրաստանի արտաքին քաղաքական գործընկերների վրդովմունքը։ Նախաձեռնությունն անվանել են «պուտինյան օրինագիծ», որը ոգեշնչված է «պուտինյան օրինակով»։ Բողոքի ակցիաները, ըստ կազմակերպիչների, հենց հակառուսական են։ Այս ֆոնին վրացական իշխանության ակտիվ հակառակորդները ղեկավարությանը սկսեցին անվանել պուտինյան ռեժիմ։

Սա Վրաստանում զանգվածային հակառուսական բողոքի ակցիաների առաջին դեպքը չէ։ Առնվազն արժե հիշել 2019 թվականի հունիսի 20-21-ը, երբ բողոքի ցույցերը բռնկվեցին Ռուսաստանի և Վրաստանի միջխորհրդարանական շփումներից հետո, որտեղ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում։ Բողոքի սուր ակցիաները ճնշվել են ոստիկանության կողմից, ոստիկանապետ Գեորգի Գախարիան դարձել է Վրաստանի վարչապետ, իսկ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին թշնամի և օկուպանտ է անվանել, ինչից հետո ռուսական իշխանություններն արգելել են ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ:

Այսպիսով, վրացական ընդդիմության հակառուսական օրակարգը ներկայիս բողոքի ակցիաների գլխավոր պատճառն է։ 30 տարվա անկախությունից հետո Վրաստանը շարունակում է մնալ աղքատ երկիր և, չնայած 2021-2 թվականների տնտեսական աճին, ապագան այնքան էլ պայծառ չի թվում։ Սահակաշվիլու շրջանում շատերի մոտ դինամիզմի աճի և ապագա տնտեսական ձեռքբերումների տպավորություն էր, բայց հիմա նման ակնկալիքներ այլևս չկան, և դա նույնպես դժգոհություն է առաջացնում՝ հանդես գալով որպես դժգոհության ֆոն։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ թեև իշխանության հակառակորդները ցրված են և հազիվ թե բնակչության մեծամասնություն են կազմում, նրանք հասարակական-քաղաքական վերնախավում մեծամասնություն են կազմում` մշակույթի գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների մեծամասնությունը կողմ է միանշանակ կողմնորոշվելուն դեպի արևմուտք և իշխանափոխությանը։

Ո՞վ է կանգնած բողոքի ակցիաների հետևում

Բողոքի ներկայիս ակցիաներին աջակցում են ոչ միայն ընդդիմությունը, այլև նախագահ Զուրաբիշվիլին, ով ծագումով Ֆրանսիայից է։ Ընդդիմադիր կուսակցություններից բողոքի կենտրոնին ամենամոտն է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին), ակտիվորեն մասնակցում է նաև «Գիրչի» կուսակցությունը, որն անցյալում անջատվել է ՄԱՇ-ից: Այնուամենայնիվ, չնայած քաղաքական սուբյեկտները աջակցել և մասնակցում են բողոքի ցույցերին, դժվար թե կարելի է ասել, որ հենց նրանք են դրա կազմակերպիչները: Ավելին, բողոքի ցույցերը առաջնորդներ էլ չունեն, Սաակաշվիլիին նույն կերպ չի կարելի այդպիսին համարել։ Չնայած ցուցարարների մի մասը նրա կողմնակիցներն են, նա ի վիճակի չէ բանտից կառավարել այդ շարժումները։

Ակցիաների կազմակերպիչներն այն ոչ կառավարական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են, որոնք հանդիսանում են օտարերկրյա միջոցների հիմնական շահառուները և այդպիսով առավել շահագրգռված են, որպեսզի նման օրենք չընդունվի: Այդ կազմակերպությունները Վրաստանում ուժ են ձեռք բերել վերջին 20 տարում և արդեն բավական ազդեցիկ դերակատարներ են հասարակական-քաղաքական դաշտում։

Դրանցում հսկայական դեր է խաղացել ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների ուղղակի միջամտությունը, որոնք «վրացական ժողովրդավարության սև օր» են անվանել այդ օրենքի ընդունումը, և վերջին տարիներին ավելի ու ավելի բացահայտորեն են հանդես գալիս վրացական ընդդիմության կողմից: Բնականաբար, Զելենսկին ուղղակիորեն աջակցեց բողոքներին։ Իսկ բուն բողոքի ցույցերին հնչել է Ուկրաինայի հիմնը, զանգվածաբար ներկա են եղել Ուկրաինայի և Եվրամիության դրոշները։ Այսպիսով, արտաքին օրակարգը պարզապես չէր կարող ավելի հստակ ձևակերպվել։

Բրյուսելում և Վաշինգտոնում կարծում են, որ այդ օրենքի ընդունումը կխանգարի Վրաստանում իրենց ազդեցության աճին և արդեն մեկ տարի է, ինչ տարբեր խողովակներով Վրաստանից պահանջում են կողմնորոշվել Ռուսաստանի հարցում։ Վրացական իշխանությունները խուսափողական դիրքորոշում են որդեգրել՝ հումանիտար օգնություն Ուկրաինայից փախստականներին, սակայն ռազմական օգնության բացակայություն և պատժամիջոցների չմիացում։ Ունենալով Ռուսաստանը որպես խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը՝ նրանք անընդունելի են համարում տնտեսական ռիսկերը։ Դրա հետևանքով Կիևը ակնհայտորեն, իսկ Վրաստանի արևմտյան գործընկերները՝ ավելի դիվանագիտորեն ճնշում էին Վրաստանի իշխանություններին, ինչի օրինակ կարելի է համարել այն, որ Ուկրաինան և Մոլդովան ստացել են ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ միայն «անդամակցության հեռանկար»։ Վրացական ընդդիմությունը Վրաստանի իշխանություններին մեղադրել է այդ արդյունքի համար և մի շարք բողոքի ակցիաներ է անցկացրել։ Սակայն վրացական իշխանությունները հաստատակամ են չեզոքության իրենց դիրքորոշման մեջ և մտադիր են կասեցնել այդ ճնշումը։ Այդ մտադրությունից էլ, հավանաբար, ծնվել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը։

Դրա հետ մեկտեղ, պետք չէ հաշիվներից դուրս գրել նաև այն, որ Վրաստանում բավական շատ մարդիկ արդեն սկսել են քաղաքականությանը նայել արևմտյան ընկալման պրիզմայով և նրանք կողմնորոշված են դեպի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները։ Հատկապես շատ են երիտասարդների շրջանում։ Ուստի նրանք ակտիվորեն հանդես կգան ցանկացած գործողությունների դեմ, որոնք կարող են հարցականի տակ դնել Վրաստանի ապագա ինտեգրացիան արևմտյան կառույցներին։

Ի՞նչ կարելի է ակնկալել հետագայում

Շատերին թվաց, թե բողոքի պոտենցիալը կամ սպառված է, կամ իշխանություններն ի վիճակի կլինեն «հաղթանակ» արձանագրել։ Այս պահին, սակայն, վաղ է խոսել այդ մասին։ Բացի այն, որ մարտի 9-ի առավոտյան վրացական իշխանությունները հայտարարեցին, որ հետ են կանչում այդ օրինագիծը, ընդդիմությունը, միևնույն է, չի հրաժարվել բողոքներից։ Շատ ընդդիմադիրներ որպես հիմնական նպատակ տեսնում են իշխանության տապալումը, այլ ոչ թե օրինագծի հետկանչը, ուստի կփորձեն շարունակել ճնշումը։

Երկու օր շարունակ Թբիլիսիի կենտրոնում ցույցերը ցրվել են ոստիկանության կողմից, սակայն ցուցարարները շարունակել են կրկին հավաքվել։ Ոստիկանության ուղղությամբ թռչում էին ոչ միայն անեծքներ, այլև «Մոլոտովի կոկտեյլներ», հարձակման էր ենթարկվել խորհրդարանի շենքը, ընդհանուր առմամբ օրենքի հակառակորդները վճռական էին տրամադրված։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը գործել է կանխամտածված՝ թույլ չտալով տեղակայել վրանային քաղաքը և ճնշել է բռնությունը մինչև դրա սրումը։

Վրաստանի արևմտյան գործընկերների համար, ինչպես երևում է, վրացական իշխանությունների նախաձեռնությունը նույնպես «կարմիր գծերի» անցում էր, որից հետո վրացական իշխանությունների վրա համակարգային ճնշումը միայն կաճի։ Ուստի, թեև փոխզիջման հետևանքով վրացական իշխանությունները ժամանակավորապես լիցքաթափեցին իրավիճակը, սակայն երկարաժամկետ ներքաղաքական կայունություն Վրաստանում դժվար թե ձեռք բերվի, և նույնիսկ ներկայիս շարժումը դեռ չի սպառել իր բողոքական ներուժը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյան, հատուկ Armenia Today-ի համար

telegram
Tags: «Օտարերկրյա գործակալների դեմ պայքարի» օրինագիշARA (Foreign Agent Registration Act)ԹբիլիսիՑույցեր Վրաստանում

Առնչվող Նորություններ

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ գործող իշխանությունների...

Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է հրկիզել իրեն

Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին. Սիմոնյան

07 Հունիս 2025 15:52

Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսի 7-ին, Տելեգրամում գրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ...

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

07 Հունիս 2025 15:00

Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը...

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

07 Հունիս 2025 13:24

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի պաշտոնի թեկնածու, հայտարարել է խմբակցության...

Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

07 Հունիս 2025 11:59

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է ավելի քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկող հայտարարություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու և հոգևորականության...

Ավելին
  • Լուրեր
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Աշխարհում

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է արգելել շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգի «Մադլեն» նավին մոտենալ Գազայի հատվածի ափերին։ «Իսրայելի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ