• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հուլիս 2025 21:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը

Աշխարհում, Տարածաշրջան, Քաղաքականություն,
30 Նոյեմբեր 2022 22:10
ShareShareShare
telegram

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։ 

Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևում, մասնավորապես, խստորեն դատապարտվեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջանների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ինքնիշխանության խախտումը։ 

Խորհրդարանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ռազմական օկուպացիան և անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը, ինչպես նաև խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանները։ 

Ազգային ժողովն առաջարկել է Ֆրանսիայի կառավարությանը աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովող կողմերի բուծման միջազգային ուժեր տեղակայելու նպատակով: Բանաձևում ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի կարևորությունը նման ուժերի տեղակայման մասին կողմերի համաձայնագրին հավանություն տալու գործում։ Բանաձևում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ձեռնարկել ցանկացած դիվանագիտական նախաձեռնություն, որը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչպես նաև կոչ է արվում Փարիզին ակտիվացնել ջանքերը ԵՄ մակարդակով՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու ընդհանուր դիրքորոշում որդեգրելու համար: 

Խորհրդարանը ողջունել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ձևավորումը, ինչպես նաև ԵԱՀԿ գնահատման առաքելության ուղարկումը Հայաստան: Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է արել հարգել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունն ու անկախությունը Ադրբեջանի և տարածաշրջանային բոլոր սուբյեկտների կողմից՝ համաձայն միջազգային համաձայնագրերի, որոնց կողմերն են նրանք, ինչպես նաև կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: 

Բանաձևում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը «դիտարկել անհատական տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հարձակումների շարունակման և օկուպացիայի դեպքում»: ԱԺ-ն նաև առաջարկել է կառավարությանը մեծացնել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, հատկապես մարդասիրական օգնության առումով, ինչպես նաև ուսումնասիրել նրա պաշտպանունակության ամրապնդման հարցը: 

Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է արել կառավարությանը մոբիլիզացնել ջանքերը «հայ զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների միջազգային և անկախ հետաքննություն անցկացնելու համար», ինչպես նաև առաջարկել է Հայաստանին «այդ նպատակով միանալ միջազգային քրեական դատարանին՝ անպատժելիության դեմ պայքարելու համար»: 

Խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիայի կառավարությանը շարունակել իր միջնորդական ջանքերն ու դիվանագիտական մոբիլիզացիան, որպեսզի «հնարավոր լինի իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության վերաբերյալ ամուր որոշում»: 

Բանաձևում նաև կոչ է արվում Մինսկի խմբին, հակամարտությունների շրջաններում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին և ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը անել հնարավորը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջաններում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման համար, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: 

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև էր ընդունել, որով վճռականորեն դատապարտել էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և պահանջել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը ելման դիրքեր: Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել դիտարկել ադրբեջանցի առաջնորդների ակտիվների ձերբակալման հնարավորությունները և Ադրբեջանից նավթի ու գազի ներկրման էմբարգոն: Բանաձևի հեղինակները նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկել են դիտարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։ Սենատորները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Հայաստանին, այդ թվում դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման հնարավորությունը:

telegram
Tags: Ադրբեջանի դեմ պատժամիջոցներհայ ռազմագերիներՖրանսիայի ԱԺ

Առնչվող Նորություններ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ, երկու ամսով կալանավորված ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել...

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների դադար է հայտարարել՝ սովի առնչությամբ մտահոգությունների աճի պատճառով, հայտնում է AP գործակալությունը։ Նշվում...

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01

Առնվազն 9 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:...

Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»․ դեսպան

26 Հուլիս 2025 22:40

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»: Ինչպես հաղորդում են...

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54

Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...

Ավելին
  • Լուրեր
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

26 Հուլիս 2025 23:15
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»․ դեսպան

26 Հուլիս 2025 22:40
Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

26 Հուլիս 2025 22:17
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը
Սպորտ

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51

Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում կայացած սուսերամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, հայտնել է ՌԲԿ-ն։ Եզրափակչում Եգորյանը 15:11 հաշվով...

ԿարդալDetails
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում
Մշակույթ

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25

Հուլիսի 31-ին Արցախի ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հրապարակում: «Ձեզ սպասում է իսկական երաժշտական...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ