Ամերիկյան F-35 կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար ԱՄՆ-ում վերապատրաստվող թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա։
Թուրքիա կվերդառնա ընդհանուր առմամբ 40 հոգանոց անձնակազմը, որում ներառված են նաև ինքնաթիռների տեխսպասարկումն ապահովելու նպատակով վերապատրաստման մեկնած թուրք մասնագետները: Անձնակազմը Թուրքիայում կլինի օգոստոսի 1-ին։
Անձնակազմի և օդաչուների Թուրքիա վերադառնալը պայմանավորված է Պենտագոնի կողմից վերջերս կայացրած որոշմամբ, որով Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում կասեցվել էր։
Նշենք, որ Պենտագոնի որոշման պատճառ էր դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործարքը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են։
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...