Մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք տվել՝ եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով: Այս մասին Ադրբեջանին ներկայացրած պահանջների մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առաջարկությունների այդ նոր փաթեթը սեփական ձեռքով է հանձնել Իլհամ Ալիևին Բրյուսելում:
«Որ պահին այդ առաջարկություններն ընդունեն, այդ պահից անմիջապես պատրաստ ենք անցնել դրանց իրագործմանը»,- ասաց Փաշինյանը:
Առաջարկներն այն մասին են, որ պատրաստ ենք ճանապարհներ տալ, բացել, ստանալ, նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: