ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, որը սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը Միջխորհրդարանական միության ղեկավար Դուարտե Պաչեկոյին և կազմակերպության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակներում ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի ուղղությամբ և հարակից բնակավայրերը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակում են նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:
Սիմոնյանը հիշեցրել է, որ մինչ հարձակումն Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար կեղծիքներ էին հրապարակում Հայաստանի կողմից գնդակոծությունների մասին։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, հայտնել է Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման...