ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստանին չարտահանձնելը որևէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանի խոսքով՝ արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային և երկրի ներքին օրենսդրությանը:
«Ռուսաստանը չի մերժել արտահանձնել Միհրան Պողոսյանին: ՌԴ դատախազությունը դիմել է հայկական կողմին լրացուցիչ փաստաթղթեր և լրացուցիչ հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի»,- նշել է Վարդան Տողանյանը։
Անդրադառնալով Միքայել Հարությունյանի Հայաստանին արտահանձնմանը՝ Վարդան Տողանյանը նշել է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և ՌԴ Սահմանադրության համաձայն՝ չի կարող արտահանձնվել։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...