Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում իրականացվող՝ կայուն զարգացման քաղաքական ֆորումին:
Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կլիմայի հարցերով գագաթնաժողովը (Climate Action Summit) տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 22-26-ը։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում իրականացվող՝ կայուն զարգացման քաղաքական ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին և 25-ին Նյու Յորքում։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...