Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի մարզային ոստիկանությունն ահազանգը է ստացել, որ Բջնիի առանձնատներից մեկում հրազենային վնասվածքներով դի կա։
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է Բջնիի իր առանձնատանը։
Նախնական տեղեկություններով` Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:
Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-2003 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008 թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։
Հավելեք, որ Հայկ Հարությունյանը 2019 թվականի մայիսին 2008 թվականի մարտի 1-ի գործում ներգրավվել էր որպես վկա։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...