Տիգրան Արզաքանցյանը ՌԴ կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Facebook-յան իր էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայկական հարցի ու Հայաստանի անվտանգային համակարգին։ Կարևորվեց ներդրումային դաշտի ակտիվությունն ու հետագա համագործակցությունների խթանումը»,-նշում է գործիչը։