ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա, որին նպաստում են նաև միջխորհրդարանական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:
Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...