Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին՝ նշելով․
«Ուզում եմ մեկ անգամ ևս արժևորել այն բարդ ու կարևոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության և պետության շահերը՝ հետևողական պայքար մղելով հանցագործությունների և իրավախախտումների դեմ»:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ անընդհատ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը ոստիկանության մի շարք ծառայողների պետական պարգևներ է հանձնել։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության գործընթացի շրջանակներում աշխատում են մի շարք ուղղություններով...