Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ շուրջ 4 ժամ առաջ էր մեկնարկել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Երեկ՝ հունվարի 29-ին, ևս նախարարները հանդիպում էին ունեցել, որը տևել էր մոտ 7 ժամ։
Նաղդալյան ավելի վաղ նշել էր, որ ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն։
Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նա ակնհայտ սուտ է...