Ընդդիմությունը քայլերթով շարժվում է դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, ուր ժամանելու է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Նրանք օտարերկրյա պատվիրակությանը փորձում են հասցնել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել հայ ժողովրդի անունից Հայաստանի ու Արցախի շուրջ։
Լիտվայի նախագահի ժամանելուն պես ընդդիմությունը վանկարկեց «Նիկոլ՝ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» և սուլոցներով ու բղավոցներով փոխանցել հյուրին, որ Փաշինյանը չունի Արցախի համար բանակցելու մանդատ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ընդդիմությունն այսօր փողոցներ չի փակելու, սակայն բոլորին 09։30-ին հրավիրել է Ֆրանսիայի հրապարակ՝ այլ անհնազանդության ակցիաների։ Անելիքների բոլոր մանրամասնները հայտնի չեն, սակայն Հայաստանում միջազգային պատվիրակությունների ներկայությունը հաշվի առնելով՝ որոշ ակցիաներ կլինեն։ Դրանք կտևեն մինչ 19։00, այնուհետև կրկին հանրահավաք կլինի։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի օր է, ինչ ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այս ընթացքում մեծաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Երեկ բերման ենթարկվածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվել են փողոցներ, իրականացվել երթեր,