Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Փաշինյանը նաև նշել է, որ Պուտինի հետ նախորդ օրը կայացած բանակցություններում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախարարների կաբինետին Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների համար։
Լուրը լրացվում է։