Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) պատրաստ է ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։
Նա նշել է, որ կոնկրետ առաջարկություններով դիմելու է ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել վերջին իրադարձությունների կապակցությամբ Եվրոպայում ճնշման ենթարկված ռուսաստանցի ուսանողներին… Անթույլատրելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում»,- գրել է նա։
ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը հայտնել էր, որ արտասահմանյան բուհերից հեռացվող և իրենց իրավունքների ոտնահարման հետ բախվող ուսանողներն անվճար կշարունակեն ուսումը ռուսաստանյան առաջատար համալսարաններում։