• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Հուլիս 2025 05:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ Ընդդիմությունը խորհրդարան է հրավիրում Փաշինյանին, նախկին պաշտոնյաների մասով քրեական գործերը դոփում են տեղում, սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա

Հասարակություն, Քաղաքականություն,
10 Նոյեմբեր 2021 09:41
ShareShareShare
Մամուլի տեսություն․ 44-օրյա պատերազմի արբանյակային ողջ տեսագրությունը կհայտնվի՞ ընդդիմության ձեռքում, ինչո՞ւ Ն․ Փաշինյանը չայցելեց Արցախ
telegram

«Ժողովուրդ»-ը գրում է․ Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, եւ գործը մնում է տեղում: Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման եւ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել եւ որեւէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։ Ակնհայտ է, որ Մեղրիում «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանի եւ Ազատականի ավագանու համագործակցությունը Բաբայանի հետ համաձայնեցված չէ, իսկ հուշագրով 2 կուսակցության ավագանիները որոշել էին կիսել 5 տարվա պաշտոնավարումը․ 2,5 տարի՝ մեկը, 2,5` մյուսը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտում հրաժեշտ տվեցին ՀՀ երրորդ նախագահի մորը՝ Նորա Սարգսյանին։ Նախորդ օրը տեղի էր ունեցել նախագահի 92-ամյա մոր հոգեհանգստի արարողությունը։ Իսկ նույն օրը Երեւանում ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ Վահրամ Բաղդասարյանը, Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Ռուբեն Թադեւոսյանը եւ այլք։ Նրանք մեզ ասացին, որ իրենց թիմակիցներից ոմանք արդեն մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու նախագահի մոր հոգեհանգստի արարողությանը, իսկ իրենք էլ հանրահավաքից հետո՝ գիշերը, ուշ ժամի են մեկնելու, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հասնեն հուղարկավորությանը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա:

Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին»:

telegram

Առնչվող Նորություններ

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

09 Հուլիս 2025 23:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը...

Պահանջում ենք դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթացը․ ՀԱԿ

Պահանջում ենք դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթացը․ ՀԱԿ

09 Հուլիս 2025 22:30

«Հայ ազգային կոնգրեսը» պահանջել է դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։ «Հայ ազգային կոնգրեսը...

ԶԼՄ-ն հայտնել է Ռոմանոս Պետրոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին

ԶԼՄ-ն հայտնել է ՀԷՑ-ի կառավարչի թեկնածուի անունը

09 Հուլիս 2025 21:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, հայտնում է Armlur.am-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ կայքի՝...

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

09 Հուլիս 2025 20:44

Կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյան դեմ, տեղեկանում ենք Դատական...

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

09 Հուլիս 2025 17:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնել են կառավարությունից։Ըստ հրապարակման՝ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում վարչապետին...

ՌԴ ԱԳՆ-ն Կլինցևիչի մուտքի արգելքը ՀՀ «ոչ բարեկամական» քայլ է անվանել

ՌԴ ԱԳՆ-ն Կլինցևիչի մուտքի արգելքը ՀՀ «ոչ բարեկամական» քայլ է անվանել

09 Հուլիս 2025 16:18

Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր,...

Ավելին
  • Լուրեր
OpenAI-ն կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը

OpenAI-ն կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը

10 Հուլիս 2025 00:35
Շախմատի ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը կիսում է 5-10-րդ հորիզոնականները

Շախմատի կանանց աշխարհի գավաթ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է առաջին խաղում

09 Հուլիս 2025 23:58
Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

09 Հուլիս 2025 23:35
Հուսիթներն առևանգել են Eternity C բեռնանավի անձնակազմին․ ԱՄՆ դեսպանատուն

Հուսիթներն առևանգել են Eternity C բեռնանավի անձնակազմին․ ԱՄՆ դեսպանատուն

09 Հուլիս 2025 23:14
Պահանջում ենք դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթացը․ ՀԱԿ

Պահանջում ենք դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթացը․ ՀԱԿ

09 Հուլիս 2025 22:30
ԶԼՄ-ն հայտնել է Ռոմանոս Պետրոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին

ԶԼՄ-ն հայտնել է ՀԷՑ-ի կառավարչի թեկնածուի անունը

09 Հուլիս 2025 21:53
Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌԴ-ից

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌԴ-ից

09 Հուլիս 2025 21:05
Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

09 Հուլիս 2025 20:44
Ադրբեջանը և ԱՄԷ-ն տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանը և ԱՄԷ-ն տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

09 Հուլիս 2025 20:01
Թրամփը կոշտ մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև օգոստոսի 1-ը

Թրամփը կոշտ մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև օգոստոսի 1-ը

09 Հուլիս 2025 19:27
Օկուպացված Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 24 տուժած

Օկուպացված Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 24 տուժած

09 Հուլիս 2025 18:29
ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

Արթուր Սարգսյանը կկալանավորվի 2 ամիս ժամկետով

09 Հուլիս 2025 18:22
Թուրքիան արգելափակել է Իլոն Մասկի արհեստական ​​բանականությունը՝ Էրդողանին և Աթաթուրքին վիրավորելու համար

Թուրքիան արգելափակել է Իլոն Մասկի արհեստական ​​բանականությունը՝ Էրդողանին և Աթաթուրքին վիրավորելու համար

09 Հուլիս 2025 18:02
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

09 Հուլիս 2025 17:52
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 9-ին՝ ըստ ԿԲ տվյալների

09 Հուլիս 2025 16:24
ՌԴ ԱԳՆ-ն Կլինցևիչի մուտքի արգելքը ՀՀ «ոչ բարեկամական» քայլ է անվանել

ՌԴ ԱԳՆ-ն Կլինցևիչի մուտքի արգելքը ՀՀ «ոչ բարեկամական» քայլ է անվանել

09 Հուլիս 2025 16:18
Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

09 Հուլիս 2025 16:12
Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

09 Հուլիս 2025 15:31
Արթուր Սարգսյանի գործով դատավորը հեռացել է որոշում կայացնելու, ժամեր անց կհրապարակի․ փաստաբան

Արթուր Սարգսյանի գործով դատավորը հեռացել է որոշում կայացնելու, ժամեր անց կհրապարակի․ փաստաբան

09 Հուլիս 2025 15:27
Իշխանական ոհմակի կողմից հարձակման են ենթարկվում ժողովրդի ընտրած, վստահված մարդիկ․ Աբրահամյան

Իշխանական ոհմակի կողմից հարձակման են ենթարկվում ժողովրդի ընտրած, վստահված մարդիկ․ Աբրահամյան

09 Հուլիս 2025 15:12
Զրպարտության համար 150 անձի դեմ հայցեր կներկայացնենք․ Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբան

Զրպարտության համար 150 անձի դեմ հայցեր կներկայացնենք․ Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբան

09 Հուլիս 2025 15:00
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ՏՀԿ-ի փաստաթղթի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ՏՀԿ-ի փաստաթղթի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը

09 Հուլիս 2025 14:50
Ձերբակալվել է ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվող․ տեղեկացվել է «Ինտերպոլին»

Ձերբակալվել է ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվող․ տեղեկացվել է «Ինտերպոլին»

09 Հուլիս 2025 14:35
Դատախազն ակտիվ փուչիկ-գործեր է կարում, իսկ ԱԺ-ում երեկ լուռ կանգնած հետևում էր․ Վարդանյան

Դատախազն ակտիվ փուչիկ-գործեր է կարում, իսկ ԱԺ-ում երեկ լուռ կանգնած հետևում էր․ Վարդանյան

09 Հուլիս 2025 14:17
ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում

ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում

09 Հուլիս 2025 14:06
Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան

Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան

09 Հուլիս 2025 13:56
Այնպիսի զիջումներ են տեղի ունենալու, որ մեկուսացնում են հիմնական դերակատարներին․ Գրիգորյան

Այնպիսի զիջումներ են տեղի ունենալու, որ մեկուսացնում են հիմնական դերակատարներին․ Գրիգորյան

09 Հուլիս 2025 13:21
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դադարեցնում է զինված պայքարը

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դադարեցնում է զինված պայքարը

09 Հուլիս 2025 13:16
Սարգսյանի կալանավորման հիմքեր առկա չեն, նրան չպետք է տանեն կալանքի․ փաստաբան

Սարգսյանի կալանավորման հիմքեր առկա չեն, նրան չպետք է տանեն կալանքի․ փաստաբան

09 Հուլիս 2025 12:55
Վրացի պաշտոնյան մեղադրվում է Աջարիայի նախկին վարչապետի հրազենային վիրավորման գործով

Վրացի պաշտոնյան մեղադրվում է Աջարիայի նախկին վարչապետի հրազենային վիրավորման գործով

09 Հուլիս 2025 12:45
OpenAI-ն կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը
Գիտություն և տեխնիկա

OpenAI-ն կգործարկի AI-ի վրա հիմնված իր բրաուզերը

10 Հուլիս 2025 00:35

OpenAI-ն մոտ է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված վեբ բրաուզերի գործարկմանը, որը մարտահրավեր կնետի Google Chrome-ին, գրում է Reuters-ը՝ հղում...

ԿարդալDetails
Շախմատի ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը կիսում է 5-10-րդ հորիզոնականները
Սպորտ

Շախմատի կանանց աշխարհի գավաթ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է առաջին խաղում

09 Հուլիս 2025 23:58

Շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի առաջին պարտիայում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ