«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է իր՝ խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը:
ԱԺ-ում իրեն հարց ուղղած լրագրողներին Զաքարյանը խոստացավ հետո՝ երկուշաբթի, խոսել խմբակցությունից դուրս գալու լուրերի մասին և պատասխանել նրանց հարցերին։
Իշխան Զաքարյանը, սակայն, վստահեցրեց՝ մնալու է ընդդիմադիր:
«Էլի եմ մնալու ընդդիմաիդր, երբեք չկասկածեք»,- հավելեց պատգամավորը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը պատրաստվում է խմբակցությունից դուրս գալ և ԱԺ-ում գործունեությունը շարունակել որպես անկախ պատագամվոր։