«Հայաստան» դաշինքը «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկում էր կազմակերպել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անհրաժեշտ համարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քննության առարկա դարձնել նաև պատերազմի ընթացքում ռազմական և քաղաքական կառավարման ամբողջ պատկերը՝ արձանագրելու համար այն անկազմակերպ և չտրամաբանված իրավիճակը, որն այդ օրերին կար Հայաստանում և Արցախում։
Իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ այս վարչախումբը ցանկանում է հասնել նրան, որ մոռանանք՝ պատերազմ է եղել, զոհեր ենք ունեցել։