ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը ներկա չէր նիստին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։