«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը չորս նոր դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ, հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Դատական հայցերը ներկայացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հանրային հեռուստատեսության տեղեկատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանի դեմ։
Խուդոյանն ավելի վաղ հայտարարել էր պետական հեղաշրջման կազմակերպման փորձի գործով ձերբակալվածների դեմ, որտեղ որպես մեղադրյալ է հանդես գալիս «Սրբազան պայքար»-ի առաջնորդը, զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ քաղաքացիական դատարան 150 դատական հայց ներկայացնելու ծրագրերի մասին։ Գալստանյանը դատական հայց էր ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և իշխանություններին մոտ կանգնած մի շարք այլ գործիչների դեմ։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: