Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակում «Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Ակուբի սապասարկող ընկերությունը «Թայգր գրուպ»-ն է, որը գրանցված է 2015 թվականի դեկտեմբերից։ Ընկերության հիմնադիր-տնօրենն Արմենուհի Գևորգյանն է։
Ավելի ուշ Ավդալյանը հայտնեց, որ հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են ընթանում նաև «Գոլդս ջիմ» ակումբում։