Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ նա տարեսկզբից հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
«Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն»,- ասվում է հաղորդագրությունում։