Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեկսի Ախվելդիանիին մեղադրանք է առաջադրվել անզգուշորեն պահվող զենքի գործով, որով իրեն վնասել է նրա ընկեր՝ Աջարիայի նախկին վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեն, գրում է Kavkaz-uzel-ը: Դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց։
Հուլիսի 7-ին Ախվելդիանին ձերբակալվել էր՝ զենքի անզգույշ պահման կասկածանքով։ Քննիչների կարծիքով՝ նրա մոր տանը հենց նրա զենքով է վիրավորվել Ռիժվաձեն:
Հուլիսի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն Ախվելդիանիին ազատ էր արձակել 30 հազար լարի (մոտ 11 հազար դոլար) գրավի դիմաց: Դատախազությունը նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրել։ Դատախազության տվյալներով՝ Ռիժվաձեն գաղտնի վերցրել է Ախվելդիանիի հրազենը, որը, ըստ մեղադրանքի, վերջինս «անզգուշորեն թողել էր տան մոտի ապակեպատ բազկաթոռում»։ Քննիչների համոզմամբ՝ Ռիժվաձեն զենքը տարել է հյուրասենյակ, մնացել մենակ և դիտավորյալ կրակել է իր վրա:
Վերջինս տեղափոխվել էր բժշկական հաստատություն՝ կրծքավանդակի հրազենային վիրավորմամբ։ Բժիշկների խոսքով՝ նրա թոքն է վնասվել։ Այսօր նրան տեղափոխել են Թուրքիա՝ բուժումն այնտեղ շարունակելու: