«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ընկերության աշխատակիցներից ոչ ոք չի ընդունել, որ ՔԿ-ի ներկայացրած ձայնագրություններում իր ձայնն է և իրեն են հուլիսի 4-ին շահագրգռելով տարել Կարապետյանին աջակցելու հավաքին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով փաստաբանական համայնքի իր աղբյուրներին։
Ըստ փաստաբանների՝ ՔԿ-ում բացառապես ձայնագրություններ են, որոնց սարքած լինելու կասկածներ կան, գրել է թերթը։
Թերթի իրավապահ աղբյուրները հայտնել են, որ այդ աշխատակիցներին դատարան են տարել կալանավորելու նպատակով և հավելել, որ կալանքներն այսքանով չեն սահմանափակվի։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր է բացահայտել, 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: