Քննչական կոմիտեն արձագանքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ տեղեկություններին։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հերքել է քննչական գործողություններ նախատեսելու մասին մամուլում տարածվող տեղեկությունները։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Հուլիսի 9-ին Մայր Աթոռում հնարավոր գործողությունների մասին հայտնել էին Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Դիտեք նաև՝