Շիրակի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է նախաքննությանը միջամտելու մեջ։
Պաշտպանների թիմի համար հիմք է հանդիսացել Փաշինյանի՝ հուլիսի 7-ի գրառումը, որտեղ նա հայտարարել էր, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»:
«Սրբազանի պաշտպանական թիմը Փաշինյանի հայտարարությունը գնահատում է որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ, խուզարկություն կամ ձերբակալություն իրականացնելու վերաբերյալ»,- ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանն ինքն էր գնացել Քննչական կոմիտե, կալանավորվել էր՝ իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը չի ընդունում:
Կարդացեք նաև՝