Ուժայինները երկու ժամ ժամանակ են տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում նրանք սպառնացել են վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։
Քաղաքացիները շարունակում են հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ հնարավոր գրոհը թույլ չտալու և հոգևորականներին պաշտպանելու համար:
Արքեպիսկոպոսին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ։ Ըստ այդմ՝ ուժայինները երկու ժամ են տվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ պահանջը կատարելու համար, որից հետո լքել են տարածքը:
Ուժայինները լքել են Էջմիածինը այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցները հետ են մղել նրանց և փակել նստավայրի դարպասները:
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։ ԱԱԾ աշխատակիցները հունիսի 27-ի առատովից գնացել էին Մայր Աթոռ՝ ձերբակելելու արքեպիսկոպոսին, ինչը հավաքվածները թույլ չեն տալիս:
Armenia Today-ը Մայր Աթոռից ուղիղ միացմամբ ներկայացնում է իրավիճակը։