Դատարանն ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանքով 15 մարդու է կալանավորել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հայտարարության՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն, ըստ կայքի, «Հեղաշրջման պլան» էր։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կալանավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։