Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակցի կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է»,- հավելեցին դատախազությունից։
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ ձերբակալվել են Դարբինյանը և ևս 3 անձ։ Դարբինյանը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999-2016 թվականներին։