Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ինչպես Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով): Նա հավելեց, որ գործով ձերբակալվել է 4 անձ։
Նշենք, որ Դարբինյանը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999-2016 թվականներին։