ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը դատարանի որոշմամբ կմնա ազատության մեջ, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
2024-ի նոյեմբերին Չարչյանի նկատմամբ դատարանի կողմից նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել էր և սահմանվել էր 1 տարի փորձաշրջան։
Փաստաբանը տեղեկացրել է, որ 4 տարի անց վերջնականապես ավարտվել է պրոֆեսոր Չարչյանի քրեական գործը։
«Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ»,- մանրամասնել է Ալեքսանյանը։
2023-ի փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ Չարչյանին մեղադրանք են ներկայացրել, որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր 2023-ի փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ նա 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն էր տվել: