Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդել, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Նա նշեց, որ հարցը կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում։