ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի մասին, որի հետևանքով տղամարդ էր մահացել։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել են, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել։
Ըստ գերատեսչության՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված։
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին։