Քննչական կոմիտեից 590 000 դոլար հափշտակելու գործով որպես մեղադրյալ ներգրավված 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մայիսի 21-ին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակել էին որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։