ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է, հայտնել է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
Փաստաբանը հրապարակել է դատարանի որոշումը, ըստ որի՝ Կարոյանի նկատմամբ կալանավորման փոխարեն կիրառվել է վարչական հսկողություն և գրավ՝ 500 հազար դրամի չափով։ Կասեցվել է նաև նրա պաշտոնավարումը։
Կարոյանը երկու ամսով կալանավորվել էր ապրիլի 7-ին։ Փետրվարի 6-ին Armenia Today-ը տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել է 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։ Կարոյանը ձերբակալվել էր մարտի 4-ին։ Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել։