ՀՀ Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այս մանրամասներ Օհանջանյանը չհայտնեց։
Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ «որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ»։