Կառավարության դիմաց անձն ինքնավնասման փորձ է կատարել, ոստիկանները կանխել են այն, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա մանրամասնել է, որ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանական բաժին։
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 18։30-ի սահմաններում։ Ինքնավնասման փորձ կատարողը միջին տարիքի տղամարդ է։