Ներքին գործերի նախարարության ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից հավելել են, որ նրանց ձերբակալել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Ձերբակալություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Նախաքննության շահերից ելնելով` կոմիտեից այլ մանրամասներ դեռևս չեն հայտնել։