ԲԴԽ-ն որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել, ասվում է ԲԴԽ որոշման մեջ։
Դատավորի լիազորությունները դադարեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:
Այսօր ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ավելի ուշ մանրամասնել էին, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել, իսկ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին։
ԶԼՄ-ները գրել էին վարույթի շրջանակում Գաբրելյանին բերման ենթարկելու մասին, ինչն ավելի ուշ հերքել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա տեղեկացրել էր, որ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցերի քննարկումը հետաձգվել է։
Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել։