Երևանում ձերբակալել են օրենքով գող «Օշականցի Գևորիկին» (Գևորգ Մելիքյան), հայտնում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ մեքենան արտոնյալ վարելու կեղծ կտրոնի համար ձերբակալվել է Range Rover մեքենայի վարորդը և երեք ուղևոր։
Կայքը հավելել է, որ ավտոմեքենայի ուղևորներից մեկը քրեական աշխարհում հայտնի օրենքով գող «Օշականցի Գևորիկն» է: